Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Երբեմն սև օրեր են սկսվում կյանքումդ, բայց ես պատրաստ եմ ամեն ինչին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում պատմել է նոր ակումբում ադապտացիայի մասին և անվանել իր հաջողության բանաձևերը:

«Ես իսկապես վայելում եմ կյանքը Մանչեսթերում, մարզումները, խաղերը, մի խոսքով ամեն ինչ: Արդեն հարմարվել եմ և հիմա տքնաջան աշխատում եմ ինքս ինձ բարելավելու ուղղությամբ, քանի որ գիտեմ, որ ավելիին եմ ընդունակ:

Միգուցե մրցաշրջանի մեկնարկին ես ցույց չտվեցի իմ ողջ ներուժը, բայց հիմա յուրաքանչյուր խաղում փորձում եմ ցույց տալ լավագույն որակներս, քանի որ դա կարևոր է երկրպագուների, ակումբի և ինձ համար: Հնարավոր է, որ որոշ խաղերում դա չի ստացվում, բայց ես շարունակում եմ աշխատել և բարելավել ցուցադրած խաղս:

Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում: Երբեմն դու ունենուս ես սև օրեր, հնարավոր է, որ ես դա չէի ակնկալում, բայց պատրաստ էի, քանի որ այդպիսի իրավիճակում եղել եմ նաև Դորտմունդում:

Ամեն ինչ քո գլխում է: Դու պետք է քեզ միայն առաջ բրթես, որպեսզի ստիպես, որ ամեն ինչ աշխատի քո օգտին: Եթե դու համառ ես, ոչինչ չի կարող քեզ օգնել, եթե տխուր ես, ոչինչ չի օգնի քեզ: Դու պարզապես պետք է լինես լավատես և աշխատես հաջորդ հնարավորությունը ստանալու համար:

Այստեղ բոլոր ֆուտբոլիստները շատ ընկերասեր են և ձգտում են օգնել քեզ: Ակումբը փորձում է լուծում գտնել քո բոլոր խնդիրներին: 1-2 ամիս  հետո «Մանչեսթերի» մի մասնիկն էի ինձ զգում»,-ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին