Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Մինչև իմ գոլը մենք խնդիրներ ունեինք»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեսթերի» դեմ խաղից հետո պատասխանել է «Матч ТВ»-ի թղթակցի հարցերին՝ անդրադառնալով հանդիպմանը:

«Միշտ թվում է, թե հաղթանակի հասնելը հեշտ է տրվում, սակայն դա այդպես չէ: Մինչև այն պահը, երբ ես դարձա գոլի հեղինակ, մենք խնդիրներ ունեինք: Օրինակ՝ չէինք կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Երբ փոխեցինք խաղաոճը, ամեն ինչ ստացվեց: Փառք Աստծո, որ կարողացանք բացել հաշիվը մինչև ընդմիջումը, քանի որ դա հեշտացրեց մեր առաջադրանքը:

Մենք սկսեցինք խաղը 4-4-2 դասավորությամբ, իսկ հետո փոխեցինք 4-2-3-1-ի: Խաղի ընթացքում մարզիչն ինձ ասաց, որ պետք է տեղափոխվեմ կենտրոն: Ես տեղափոխվեցի ու արեցի այն, ինչ պահանջվում էր ինձնից:

Մոուրինյոյի գլխավորությամբ թիմն ավելի ազատ է խաղում: Այնպես չէ, որ 2-3 տարի հետևել եմ «Յունայթեդի» խաղին, սակայն այժմ մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ: Թիմը լավ է փոխանցումներ կատարում, գրոհում ու պաշտպանվում: Մենք պայքար ենք մղում մինչև վերջին պահը, և մեկ անգամ չէ, որ գոլի հեղինակ ենք դարձել վերջին րոպեներին: Իհարկե դա լավագույն տարբերակը չէ խաղը կազմակերպելու, սակայն դա ապացուցում է, որ մենք չենք վհատվում ու հանձնվում»,- ասել է Մխիթարյանը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին