Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբը չէ, որ 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում»

Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ՝ Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky Sports-ին։

«Կարող եմ ասել, որ մենք միայն մի տարբերակ ունենք՝ հաղթել, ու մենք չենք գնում եզրափակիչ պարտվելու։

Մենք ուզում ենք հաղթել ու պետք է հաղթենք, մեզ համար շատ կարևոր է նվաճել այս տիտիղոսը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունը, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբը չէ, որ 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում։

Սա իմ կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու։ Ես չեմ կարող բաց թողնել այս հնարավորությունը։ Ես մտածում եմ միայն խաղը հաղթելու մասին, գիտեմ, որ կարող ենք հաղթել, ու նաև գիտեմ, որ մեծ ճնշում է լինելու մեզ վրա։

Եթե մենք հաղթենք Եվրոպա լիգան, սա մեզ համար հիանալի մրցաշրջան է լինելու, քանի որ մենք արդեն հաղթել ենք տիտղոսներ, ու սա արդեն երրորդը կլինի։

Ես չեմ նյարդայնանում, որովհետև այլևս երեխա չեմ։ Ես գիտեմ՝ ինչպես հաղթահարել ճնշումը, ինչպես պատրաստվել խաղին, խաղալ իմ խաղը և լինել այնպիսին, ինչ կամ։

Դիտել եմ «Այաքսի» մի քանի խաղեր, նրանք երիտասարդ թիմ են, ունեն մի քանի անհատապես շատ ուշեղ ֆուտբոլիստներ։ Կարող եմ ասել, որ նրանք շատ ագրեսիվ են, փորձելու են խաղալ իրենց նախընտրած ֆուտբոլը։

Իմ առաջին տարին այնքան էլ հեշտ չէր։ Մեկնարկում ես դժվարություններ ունեցա, բայց սա ֆուտբոլի մի մասն է, ես շատ աշխատեցի և սպասեցի երկրորդ շանսին, որը շատ լավ օգտագործեցի։

Ես օգտագործեցի իմ շանսը և սկսեցի լավ ժամանակներ։ Վատ տարի չէր, նորմալ, գուցե ես կարող էի ավելին անել, բայց այս տարվա համար վատ չէ, և ես կփորձեմ ավելին անել հաջորդ տարի։

Իհարկե, ես միշտ դրական եմ տրամադրված, գիտեմ՝ կարող եմ ավելին։ Վստահ եմ, որ ավելին եմ անելու, շարունակելու եմ տքնաջան աշխատել և սպասել հաջորդ մրցաշրջանին, որ ավելի շատ գոլեր խփեմ և փոխանցումներ կատարեմ։

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ամբիցիաներ ունի և միշտ ցանկանում է առավելագույնը, ես հավանում եմ այդ մարտահարավերը և միշտ անեմ ինչ-որ նոր բան, ինչպես նաև փորձեմ ինձ»,-պատմել է Հենրիխ Մխիթարյանը։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին