Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Հանդերձարանը ցնծում էր, ձայնիցս էլ կարող եք նկատել, թե ինչքան ենք ուրախացել»

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հավաքականի դեմ տարած հաղթանակից հետո (3-2) Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ի՞նչ տպավորություններ ունեք այսօրվա խաղից:

-Կարող եմ ասել, որ ֆանտաստիկ հանդիպում ստացվեց: Կարծում եմ, որ բոլորդ էլ չէիք սպասում, որ 2-0 հաշվով պարտվելուց հետո կարող ենք 3-2 հաղթել: Բայց մենք հավատում էինք դրան և մեր մեջ ուժ գտանք ու կարողացանք 2-րդ խաղակեսին հետ բերել ամեն ինչ:

– Դուք և մարզիչը ի՞նչ խոսակցություն ունեցաք ֆուտբոլիստների հետ առաջին խաղակեսից հետո:

-Դե պարզ է, որ ցանկանում էինք սխալները ուղղել: Փորձեցինք բարելավել առաջին խաղակեսի մերը խաղը: Կարծում եմ, որ ինքներդ էլ նկատեցիք 2-րդ խաղակեսի խաղը:

– Մոտ 2 ամիս խաղաժամանակ չստանալուց հետո Ձեզ համար ֆիզիկապես դժվա՞ր էր խաղադաշտում 90 րոպե անցկացնել:

-Ֆիզիկապես դժվար էր, բայց կարևորը ցանկություն ունեի, մինչև վերջ փորձում էի պայքարել, որովհետև չէի կարող թիմին ճանապարհի կեսից թողնել ու մտածել, որ ամեն ինչ կորած է և հույս չկա,  փորձում էի հնարավորինս ամեն ինչով օգնել թիմին:

– Ի՞նչ էր կատարվում հանդերձարանում այս հաղթանակից հետո:

-Հանդերձարանը ցնծում էր (ժպտում է-խմբ): Ձայնիցս էլ կարող եք նկատել, թե ինչքան ենք ուրախացել: 3 տարի հաղթանակ չենք տարել պաշտոնական խաղերում: Այդ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար այս ընտրական փուլում:

– Արթուր Պետրոսյանը ի՞նչ տվեց մեր հավաքականին, որը օգնեց այսպիսի հաղթանակ տոնել:

-Կարծում եմ, որ 4-5 օրում կարողացավ շատ մեծ աշխատանք տանել, չնայած, որ շատ դժվար էր: Բայց նա արեց դա, հույս ունեմ, որ մյուս ընտրական փուլերի հանդիպումներից առաջ ավելի լավ կպատրաստվենք:


Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Արաս Օզբիլիս. «Խաղում ենք երկրպագուների համար և սիրում ենք նրանց» (տեսանյութ)

Գաել Անդոնյան. «Անցյալի սխալների փոխարեն մտածում եմ հաջողակ ապագայի մասին» (տեսանյութ)