Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Չեմ կարող համեմատել ինձ հորս հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ամսագիրը կրկին զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Կարևոր չէ, թե ինչ ունակություններով ու հմտություններով ես դու ծնվել: Ամենակարևորն այն է, որ օգտագործես դրանք, որի համար պետք է շատ աշխատել: Եթե շատ աշխատես, քո տաղանդը անհավանական ուժ կդառնա քո համար: Մինչդեռ, եթե ունեց տաղանդ և ունակություններ, բայց չես աշխատում, դու ոչինչ էլ չես դառնա:

Ես շատ բան եմ ժառանգել իմ հորից, բայց կարծում եմ՝ նա ինձնից արագ էր: Նա հզոր հարված ուներ և գոլեր խփելու ավելի ուժեղ բնատուր զգացողություն: Ես զգում եմ, որ մի փոքր տարբերվում եմ նրանից որպես ֆուտբոլիստ, մարդիկ ևս ասում են, որ մենք տարբեր ենք, ուստի ես չեմ կարող համեմատել ինձ նրա հետ:

Այո, ես զարգացրել եմ իմ տեխնիկան: Ես դա միանգամից չզգացի, բայց տարիների ընթացքում զգացի, որ բարելավել եմ իմ տեխնիկան, և դա ինձ շատ է օգնում: Ես շատ բան եմ սովորել Բրազիլիայում, որտեղ բոլորը տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ են:

Ի՞նչ եմ ես սովորել Պրեմիեր լիգայում: Կարծում եմ՝ տեմպը, արագությունը և ուժային պայքարը, քանի որ այստեղ դու ստիպված ես հարմարվել Պրեմիեր լիգային և իր ֆուտբոլին: Հենց դա էլ ես հիմա անում եմ:

Ես շատ տարբեր եմ ֆուտբոլային խաղադաշտում: Ես փորձում եմ հրեշ լինել: Ես պայքարում եմ յուրաքանչյուր գնդակի համար և փորձում անել առավելագույնը: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ ու հարմարվող, ես չեմ սիրում ագրեսիվ լինել»,-ասել է Մխիթարյանը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին