Լրացուցիչ

Ընտրել լեզուն

MTV կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխություն 2017

Պատրաստե՛ք ձեր աղի փոփքորնները և եկեք տեսնենք՝ ում են այս տարի բաժին հասել MTV-ի ոսկե փոփքորնները կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում:

Մայիսի 7-ին կայացավ MTV կինոյի և հեռուստատեսության ամենամյա մրցանակաբաշխությունը՝ MTV Movie & TV Awards: Մրցանակաբաշխության ընթացքում ոսկեգույն փոփքորնի տեսքով մրցանակներ են տրվում կինոյի ու հեռուստատեսության ոլորտում այդ տարի առավելագույն հաջողությունների հասած աստղերին:GettyImages-469065452.original

Յուրաքանչյուր տարի այս մրցանակաբաշխությունն առանձնանում է բազում հիշարժան պահերով, և այս տարվա MTV մրցանակաբաշխությունն էլ ոչնչով չի զիջել նախորդներին:  Vivaro News-ը ներկայացնում է այս տարվա ամենատպավորիչ պահերն ու հաղթողներին:

Ժուկով ժամանակով «Կատարյալ ձայն» ֆիլմի դերասան Ադամ Դիվայնը սկսեց MTV կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխությունը կախարդական տեսարանով:

LOS ANGELES, CA - MAY 07:  Host Adam DeVine and actor Josh Gad perform onstage during the 2017 MTV Movie And TV Awards at The Shrine Auditorium on May 7, 2017 in Los Angeles, California.  (Photo by Kevin Winter/Getty Images)

Ադամ Դիվայնը մրցանակաբաշխության բացումն արեց այս տարի ամենահայտնի ու սպասված ֆիլմերից մեկի թեմատիկայով: Դիվայնը մարմնավորում էր «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի հրեշին՝ կոմիկական տարբերակով: Դերասանը վազում էր սեղանների վրայով, երգում, պարում մոմակալների հետ: Նա նույնիսկ հասցրեց այրել բեմը՝ նախքան գեղեցկուհի Բելլը բեմ կբարձրանար: Ի դեպ, մրցանակաբաշխության ժամանակ Բելլին մարմնավորում էր ոչ թե Էմմա Վաթսոնը, այլ երգչուհի, դերասանուհի Հեյլի Սթեինֆիլդը, որը հանդիսատեսի շարքերից ոգևորված ոտքի կանգնեց, հանեց երկար վերարկուն և Բելլի դեղին զգեստով վազեց դեպի բեմ:

LOS ANGELES, CA - MAY 07:  Host Adam DeVine and actor Hailee Steinfeld perform onstage during the 2017 MTV Movie And TV Awards at The Shrine Auditorium on May 7, 2017 in Los Angeles, California.  (Photo by Kevin Winter/Getty Images)
Խրախճանքին միացավ նաև «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմում Գասթոնին մարմնավորող Ջոշ Գադը, իսկ Միսիս Թեյնիկին ծիծաղելի կերպով մարմնավորում էր դերասանուհի Րեբել Ուիլսոնը: Ավելորդ է ասել, որ ողջ MTV կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխության բեմը դարձել էր «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի՝ կախարդական ու կոմիկական նկարահանման հրապարակ:

rs_gettyimages-680129542_0

Այս տարի MTV կինոյի և հեռուստատեսության ամենամյա մրցանակաբաշխության ոչ մի անվանակարգ չուներ գենդերային դասակարգում. այսինքն՝ չկային առանձին անվանակարգեր լավագույն դերասան-լավագույն դերասանուհի, այլ մեկ անվանակարգ էր և՛ դերասանների, և՛ դերասանուհիների համար: Երեկոյի առաջին մրցանակին արժանացած, ֆեմինիստ Էմմա Վաթսոնը դա անտեսել չէր կարող: «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում իր դերի համար լավագույն դերասան մրցանակն ընդունելիս՝ նա շատ տպավորիչ ու ոգևորիչ ճառ ասաց այդ առիթով:

emma-watson-mtv-08may17-01

«MTV-ի այս քայլը միանգամայն խրախուսելի է:  Ինձ համար դերասան լինելը նշանակում է որոշ ժամանակով քեզ ուրիշի տեղը դնել, ու կարիք չկա, որ այն բաժանվի 2 կատեգորիայի: Հմայքդ ու երևակայությունդ օգտագործելու կարողությունը պիտի սահմաններ չունենան»,- ասաց դերասանուհին:

Հյու Ջեքմանն ու «Լոգան» ֆիլմում նրա խաղընկեր Դեֆնի Քինն արժանացան լավագույն դոու մրցանակին: Դուոն իրենց շնորհակալական խոսքը հիշվող դարձրեց խորհրդանշական գայլային մռնչյունի շնորհիվ:

1280_logan_article_GettyImages-680130382

Եվ վեջապես, մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեցին մի քանի սպասվող ֆիլմերի նոր թրեյլերներ. “Transformers: The Last Night”, “IT”, “Wonder Woman”, “Spider-Man: Homecoming” և այլն:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»