Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մրցակցի հարձակվողը փրկել է «Բոհեմիանսի» դարպասապահի կյանքը (տեսանյութ)

Չեխիայի առաջնությունում «Սլովացկոյի» հարձակվող Ֆրանսիս Կոնեն փրկել է «Բոհեմիանսի» դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը:

Առաջին խաղակեսի միջնամասում դարպասապահը բախվել է իր թիմակցի հետ, արդյունքում երկուսն էլ ընել են խոտածածկին: Կոնեն առաջինն է նկատել, որ 28-ամյա դարպասապահը լեզուն կուլ է տվել:

«Այսպիսի բան արդեն չորրորդ անգամ է ինձ հետ պատահում: Առաջինը եղել է Թաիլանդում, երկու անգամ՝ Աֆրիկայում: Միշտ ստուգում եմ՝ արդյոք ֆուտբոլիստը լեզուն կո՞ւլ է տվել, թե՞ ոչ»,- ասել է Կոնեն:

«Շնորհակալ եմ Ֆրանսիս Կոնեին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ու ինձ փրկելու համար: Ուրախ եմ, որ այժմ ավելի լավ եմ զգում: Եվս մեկ անգամ շնորհակալություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դարպասապահը: