Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյոն պատմել է, թե ինչու էր մեկնել Խորվաթիա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ներկա էր Աշխարհի առաջնության որակավորման փուլի Խորվաթիա – Ուկրաինա (1-0) խաղին։ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ մարզիչը եկել էր որոշ ֆուտբոլիստների խաղին հետևելու համար, սակայն պորտուգալացին հերքել է այդ տեղեկատվությունը։

«Ես ոչ մի թաքնված պատճառ չունեմ։ Ես եկել եմ, որպեսզի հաճելի անցկացնեմ ազատ օրերս, տեսակցեմ ընկերներիս՝ Պրեդրագ Միյատովիչին և Դավոր Շուկերին։

Գիտեմ՝ բոլորը ենթադրում են, թե ես եկել եմ հետևելու որոշ ֆուտբոլիստների։ Բայց այսօր դա անելու համար պարտադիր չէ ճանապարհորդել։ Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ լավ գիտեմ։

Ես եկել եմ որպես մի մարդ, ով ցանկանում էր հանգստանալ ու վայելել հիանալի եղանակը՝ մանչեսթերյան անձրևների ֆոնին»,-ասել է Մոուրինյոն Goal.com-ին։