Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսպաշտպան Վիլիանին:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, պորտուգալացի մարզիչը այս ամռանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 4 ֆուտբոլիստի՝  մեկ պաշտպան, կիսապաշտպան և 2 հարձակվողներ:

«Չելսիի» նախկին մարզիչը հետևում է 28-ամյա կիսապաշտպանի խաղին և արդեն խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբին հետաքրքրում է նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը, որի համար «կարմիր սատանաները» պատրաստ են վճարել 40 մլն. ֆունտ ստերլինգ: