Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» նշանառության տակ է առել «Մոնակոյի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային, հաղորդում է Mirror-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 22-ամյա արագավազ և տեխնիկապես հիանալի պատրաստված ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով նրան ցանկանում է օգտագործել աջ կիսապաշտպանի դիրքում:

Այդպիսով, պորտուգալացի մասնագետը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին ավելի մեծ ազատություն տալ հարձակվողական գործողությունների ժամանակ և հայ կիսապաշտպանին հնարավորություն տալ հանդես գալու առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում:

Բերնարդո Սիլվայի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն ֆունտ ստեռլինգ: Նա «Մոնակոյի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: