Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «Եթե Լինգարդը, Մխիթարյանը, Ռեշֆորդը և Մարսիալը գոլ չեն խփում, մեր խնդիրը բարդանում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն պատճառների մասին, թե ինչու իր թիմին չհաջողվեց Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կոտրել «Վեսթ Բրոմվիչի» դիմադրությունը (0-0):

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, բաց թողել մի քանի գոլային հնարավորություններ և փոխարինվել 74-րդ րոպեին:

«Բոլորդ գիտեք, թե երեկ խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները որքան արդյունավետ էին գործել այս մրցաշրջանում, քանի գոլ էին խփել: Լինգարդը խփել է 5 գոլ այս մրցաշրջանում, Մխիթարյանը, Ռեշֆորդը, և Մարսիալը՝ 7-ական գոլ, և եթե նրանք հաջողության չեն հասնում, խնդիրը բարդանում է:

Ճիշտ է, բացակայում էին մեր մյուս երկու կարևոր ֆուտբոլիստները՝ Իբրահիմովիչը և Մատան: Զլատանը փայլուն գոլահար է, իսկ Խուանը գալիս է նրա հետևից: Բայց ես ուրախ եմ, թե մենք ինչպիսի խաղ ցուցադրեցինք: Գիտեինք՝ մրցակիցը փորձելու է չտալ ազատ տարածություններ, իսկ մեր խնդիրը դրանք ստեղծելն էր: Նրանց պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը շատ մոտ էին գործում: Մեզ մնում էր անընդհատ վերահսկել գնդակը և սպասել մեր հնարավորությանը:

Ուրախ եմ թիմիս խաղի համար: Մենք պետք է հաղթեինք 2-0 կամ 3-0 հաշվով, բայց չարեցինք դա և կորցրինք երկու միավոր: Մենք սովորաբար հակագրոհող թիմ ենք, միշտ սպասում ենք մրցակիցների սխալներին, և եթե դրանք չեն լինում, խնդիրը բարդանում է»,- ասել է Մոուրինյոն:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին