Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում տրանսֆերի դիմաց անգլիական ակումբն ամռանը «Յուվենտուսին» վճարել էր ռեկորդային՝ 89 մլն ֆունտ, շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

«Մի քանի տարի անց այդ տրանսֆերի արժեքը կհամարվի էժան: Պետք է խոստավանել՝ քիչ ակումբներ գիտեն, թե ինչ է սպասվում իրենց մոտ ապագայում: 25 մլն ֆունտ մի քանի տարի առաջ վճարում էին ֆենոմենալ ֆուտբոլիստի համար, իսկ այժմ այդքան արժե երիտասարդ խաղացողը: Հիմա, եթե դուք ցանկանում եք հրավիրել 20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստի, ապա պետք է վճարեք այնքան, որքան դա կանեիք կայացած աստղի համար:

Կարծում եմ՝ այս ամռանը մեզ որոշ անակնկալներ են սպասվում տրանսֆերային շուկայում, իսկ Պոլը կդադարի համարվել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Եվ դա լավ է:

Պոգբան հանդես է գալիս լավ պայմաններում, բայց իր վրա ուշադրությունը բեռ է դառնում նրա համար: Երբ նա լավագույն կերպով չի խաղում, անմիջապես հայտնվում է մասնագետների և երկրպագուների քննադատության թիրախում:

Վստահ եմ՝ ամռանը մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր տիրապետում են Պոլի կարողությունների միայն կեսին, արժենալու են նույնքան կամ նույնիսկ ավելի թանկ, և սպասում եմ, թե նա երբ կազատվի այդ ուշադրությունից»,- ասել է պորտուգալացի մասնագետը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին