Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, նա իմ ծրագրերի մեջ է մտնում»

«Մանչեսթեր Յունայթեդ»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Բերնլիի» դեմ խաղից առաջ խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը վնասվածք չունի: Նա մարզվում է 100%-ով, կարծում եմ, որ նրա համար փոփոխությունների ժամանակն է եկել: Անգլերենում խառնում են ապաքինվել  վնասվածքից և պատրաստ լինել խաղին արտահայտությունները, որոշ դեպքերում վնասվածք չունեցող ֆուտբոլիստը պատրաստ չի լինում հանդիպմանը:

Որոշ ֆուտբոլիստներ հեշտ են հարմարվում, բայց որոշներին էլ ժամանակ է անհրաժեշտ խաղային տեմպի մեջ մտնելու համար: Մխիթարյանին ժամանակ է անհրաժեշտ՝ դառնալու այն բարձրակարգ ֆուտբոլիստը, որին մենք գիտենք:

Վաղ թե ուշ, նա խաղալու է: Մենք հավատում ենք նրան: Նա հիանալի ֆուտբոլիստ է և իմ ծրագրերի մեջ է մտնում: Նա հաջողության կհասնի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Օրինակ՝ Վիլիանը խնդիրներ ուներ խաղաժամանակ ստանալու հետ, սակայն որոշակի գործընթացի միջով անցելուց հետո, նա սկսեց բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Այնուհետև մենք հաղթեցինք առաջնությունը, նա այդ տարիներին ֆենոմենալ է և մինչ օրս այդպիսին է:

Նույնը կարող եմ ասել դի Մարիայի մասին, նա շատ բան պետք է սովորեր, երբ Պորտուգալիայից եկավ Մադրիդ: Երբեմն լինում են այսպիսի դեպքեր:

Միկիի դեպքում ամեն ինչ ընդհատվեց վնասվածքի պատճառով, որը չնպաստեց նրա էվոլուցիային: Վնասվածք ունենալը նշանակում է, որ քեզ ավելի շատ ժամանակ է պետք լիովին  վերականգնվելու համար»,-ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից ի վեր և չնայած մարզվում է թիմի հետ ողջ ծրագրով, սակայն չի հայտնվում հայտացուցակում:


Իսպանական գրանդը մտադիր է իրականացնել Դի Մարիայի և Ռոյսի տրանսֆերները

ՊՍԺ-ն պարտվեց «Նիցային» և կորցրեց չեմպիոն դառնալու շանսերը (տեսանյութ)

Դի Մարիա. «Ես նույնպես վիրավորել եմ մրցավարներին, բայց միայն Մեսին է պատժվել»

Դի Մարիայի կինը դժգոհել է «Բարսելոնայի» հետ խաղի մրցավարությունից, իսկ ավելի ուշ հեռացրել գրառումը

ՉԼ ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներն այս պահին

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

ՊՍԺ – «Բարսելոնա». Դի Մարիան տուգանայինից գոլ խփեց (տեսանյութ)

Անխել դի Մարիա. «ՊՍԺ-ն կարող է կանգնեցնել «Բարսելոնային»

Անխել դի Մարիան դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անխել դի Մարիա. «Չինացիներն իրենց փողերով կարող են գրավել շատ ֆուտբոլիստների, բայց ոչ ինձ»

Արգենտինացի աստղը նույնպես կարող է տեղափոխվել Չինաստան

«ՊՍԺ»-ի նախագահն ու գլխավոր մարզիչը քննադատել են Անխել դի Մարիային

Մեսիի և Ռոնալդուի վիճակագրությունը ՉԼ-ի խմբային փուլում

Marca. Օզիլն ու Դի Մարիան ցանկանում են վերադառնալ «Ռեալ»

Դի Մարիայի կին. «Չեք հավանում Արգենտինայի հավաքականի խաղը՝ Discovery նայեք»

Դի Մարիան 4 անգամ անընդմեջ տուգանայինից գոլ է խփել ՊՍԺ-ի մարզմանը