Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «Կիրակի Մխիթարյանը խաղալու է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպմանը «Սենթ Էտյենին» 3-0 հաղթելուց հետո բացատրել է, թե ինչու էր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում հանդիպման հայտացուցակից:

«Մխիթարյանը առավոտյան մարզմանը այդքան լավ չէր զգում իրեն, մրսածություն ուներ, այդ պատճառով որոշում կայացվեց նրան հանգստանալու հնարավորություն տալ:

Կիրակի Մխիթարյանը կխաղա Անգլիայի գավաթում»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Բլեքբերն Ռովերսի» հետ: