Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «Կարանկան արժանի էր հեռացմանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Այտոր Կարանկայի՝ «Միդլսբրոյի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին:

«Կարծում եմ՝ Կարանկան արժանի էր հեռացմանը:

Արժանի էր, քանի որ երբ ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, փրկեց թիմին Չեմպիոնշիփից դուրս մնալուց: Մյուս տարի Կարանկան թիմի հետ «Ուեմբլիում» մրցեց ԱՊԼ դուրս գալու համար, իսկ դրա հաջորդ տարին դուրս եկավ ԱՊԼ: Տրամաբանական է, որ չորրորդ տարի նա պետք է պաշտոնանկ արվեր»,- ասել է Մոուրինյոն: