Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյո. «FA-ն ու ԱՊԼ-ն թքած ունեն անգլիական թիմերի՝ եվրագավաթներում ունեցած ելույթների վրա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դժգոհել է ԱՊԼ-ի խաղերի ժամանակացույցից:

«Ես հասկանում եմ այն, որ նորմալ է, երբ թիմերն օգնություն չեն ստանում ԱՊԼ-ում, սակայն չեմ հասկանում, երբ FA-ն ու ԱՊԼ-ն չեն ցանկանում օժանդակություն ցույց տալ այն թիմերին, որոնք մասնակցում են եվրագավաթներին: Ես այս մասին շատ եմ խոսել: Հատկապես այս հարցը բարձրացրել եմ 2004-2008 թվականներին, երբ աշխատում էի «Չելսիում»: Դա արել եմ ոչ միայն ինձ, այլև բոլորի համար:

Կարծում եմ՝ FA-ն ու ԱՊԼ-ն թքած ունեն այն բանի վրա, որ անգլիական թիմերը մասնակցում են եվրագավաթներին: Այլապես ասոցիացիան մի փոքր աջակցություն կցուցաբերեր, սակայն այստեղ աջակցության սպասելը հիմար գործ է:

Կիրակի ցերեկը խաղ ունենք անցկացնելու… Ինչո՞ւ, եթե կարելի էր այդ խաղն անցկացնել երկուշաբթի կամ կիրակի երեկոյան, սակայն ոչ ցերեկը: Մենք անգամ չենք հասցնում քնել:

Երբ աշխատում էի Իտալիայում, այն թիմերը, որոնք եվրագավաթներում պետք է խաղեր անցկացնեին, ելույթ էին ունենում Ա Սերիայում ուրբաթ, Պորտուգալիայում եվրագավաթային խաղերից հետո թիմն առաջնությունում խաղում էր երկուշաբթի: Բոլոր երկրներում է այսպես, բացի Անգլիայից»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում The Telegraph-ը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին