Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոսկվայում «Արարատ» անունով նոր պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է հիմնվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում «Արարատ» անունով նոր պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է հիմնվել։ Թիմը ստեղծվել է Մոսկվայի Հայ Երիտասարդների Ասոցիացիայի աջակցությամբ։ Այս մասին VivaroNews.am-ին հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Արարատ Մամբրեյանը։

«Արարատն» արդեն անցել է լիցենզավորում և մասնակցելու է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարին։ Առաջին հանդիպումը նշանակված է ապրիլի 12-ին։ Թիմն իր հանդիպմները կանցկացնի «Սպարտակովեց» մարզադաշտում։

«Արարատի» կորիզը կազմելու են ազգությամբ հայ ֆուտբոլիստները։ Սակայն, Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնում թիմերը լեգեոներներ հայտավորել չեն կարող, ուստի այս պահին բոլոր ֆուտբոլիստները ունեն ՌԴ քաղաքացիություն։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ թիմի կազմում ներկայումս կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք բոլորովին վերջերս խաղացել են Հայաստանի առաջնությունում կամ ելույթ են ունեցել Հայաստանի երիտասարդական հավաքականում։

Նշենք, որ նորաստեղծ ակումբը որևէ կապ չունի Երևանի «Արարատի» հետ։