Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոսկվայի «Արարատի» հաղթանակը և Հարություն Գրիգորյանի գոլը «Կրասնոդարում». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Լոկոմոտիվից»: Էդգար Մանուչարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 46-րդ րոպեին: «Ուրալն» ընթանում է 11-րդ տեղում:
  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 6-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Մետալուրգի» նկատմամբ: Դաշտի տերերից աչքի են ընկել Ստանիսլավ Եֆիմովը, Արտակ Ալեքսանյանը (11մ) և Դամիր Սադիկովը: Մոսկվայի «Արարատը» զբաղեցնում է 17-րդ տեղը:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ է տոնել «Զենիթի» նկատմամբ: Հարություն Գրիգորյանը խաղադաշտ է մտել 46-րդ րոպեին և հաշիվը կրկնապատկել դրանից 10 րոպե անց: «Կրասնոդարի» երիտասարդական թիմը 5-րդ հորիզոնականում է:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Անժին» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Ռոստովին»: «Անժիից» Դավիթ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ խաղին, իսկ «Ռոստովից» Խորեն Բայրամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Անժին» 12-րդ տեղում է, իսկ Իվան Դանիելյանցի գլխավորած «Ռոստովը»՝ 4-րդ:

Xoren Bayramyan

  • Նույն մրցաշարում «Ուֆա»-ն մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Օրենբուրգի» հետ հանդիպումը: Դենիս Թումասյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Նիկոլայ Սաֆրոնիդին մնացել է պահեստայինների նստարանին: «Ուֆա»-ն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 29-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է «Ռուբինին»: Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Արտյոմ Ավանեսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը 2-րդ տեղում է:
  • «Մորդովիայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված կիսապաշտպան Արմեն Համբարձումյան. «Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացված հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու հավաքականում: Ցանկանում եմ հանդես գալ իմ հայրենիքի պատվի համար»:
  • «Վիկտորիա Ռոսպորտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնվել է Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Տեղական Le Quotidien պարբերականը հայազգի ֆուտբոլիստին 10 բալանոց համակարգում տվել է 8 գնահատականը: Կարապետյանը «Ռասինգի» հետ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
  • Վրացի կիսապաշտպան Լևան Գվազավան Մոսկվայի «Արարատի» տրամադրության տակ է: Ըստ ակումբի մամուլի քարտուղարության՝ այդ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել «Արարատում»: 36-ամյա Գվազավայի վերջին թիմը եղել է Ֆերգանի «Նևթչին»: Նա ավելի վաղ հանդես է եկել նաև Նալչիկի «Սպարտակում», «Խիմկիում», «Թերեքում», «Լուչ-Էներգիայում» և «Անժիում»:

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

«Արարատը» դուրս է եկել Մոսկվայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Յուրչենկո. «Հայաստանի հավաքականի հրավերի վերաբերյալ որոշում կընդունեմ, երբ լուրջ խոսակցություններ լինեն»

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել 6 խաղով

Էդգար Մանուչարյան. «Բոլորս էլ խաղավերջի բախման համար արժանի էինք կարմիր քարտի»

Էդգար Մանուչարյանը կարմիր քարտ է ստացել Ռուսաստանի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

«Արարատ» ակումբի հայտացուցակը, որով թիմը կխաղա Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնում

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Մանուչարյան. ««Ուրալ» չեմ եկել օրեր հաշվելու և գումար աշխատելու համար»

Արտակ Ալեքսանյան. «Ինձ համար՝ որպես հայի, մեծ պատիվ է պաշտպանել «Արարատի» պատիվը»

Էդգար Մանուչարյան. «Ես այժմ շոկային իրավիճակում եմ»

Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)