Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոսկվայի «Արարատի» հաղթանակը և Հարություն Գրիգորյանի գոլը «Կրասնոդարում». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Լոկոմոտիվից»: Էդգար Մանուչարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 46-րդ րոպեին: «Ուրալն» ընթանում է 11-րդ տեղում:
  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 6-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Մետալուրգի» նկատմամբ: Դաշտի տերերից աչքի են ընկել Ստանիսլավ Եֆիմովը, Արտակ Ալեքսանյանը (11մ) և Դամիր Սադիկովը: Մոսկվայի «Արարատը» զբաղեցնում է 17-րդ տեղը:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ է տոնել «Զենիթի» նկատմամբ: Հարություն Գրիգորյանը խաղադաշտ է մտել 46-րդ րոպեին և հաշիվը կրկնապատկել դրանից 10 րոպե անց: «Կրասնոդարի» երիտասարդական թիմը 5-րդ հորիզոնականում է:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Անժին» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Ռոստովին»: «Անժիից» Դավիթ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ խաղին, իսկ «Ռոստովից» Խորեն Բայրամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Անժին» 12-րդ տեղում է, իսկ Իվան Դանիելյանցի գլխավորած «Ռոստովը»՝ 4-րդ:

Xoren Bayramyan

  • Նույն մրցաշարում «Ուֆա»-ն մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Օրենբուրգի» հետ հանդիպումը: Դենիս Թումասյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Նիկոլայ Սաֆրոնիդին մնացել է պահեստայինների նստարանին: «Ուֆա»-ն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 29-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է «Ռուբինին»: Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Արտյոմ Ավանեսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը 2-րդ տեղում է:
  • «Մորդովիայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված կիսապաշտպան Արմեն Համբարձումյան. «Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացված հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու հավաքականում: Ցանկանում եմ հանդես գալ իմ հայրենիքի պատվի համար»:
  • «Վիկտորիա Ռոսպորտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնվել է Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Տեղական Le Quotidien պարբերականը հայազգի ֆուտբոլիստին 10 բալանոց համակարգում տվել է 8 գնահատականը: Կարապետյանը «Ռասինգի» հետ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
  • Վրացի կիսապաշտպան Լևան Գվազավան Մոսկվայի «Արարատի» տրամադրության տակ է: Ըստ ակումբի մամուլի քարտուղարության՝ այդ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել «Արարատում»: 36-ամյա Գվազավայի վերջին թիմը եղել է Ֆերգանի «Նևթչին»: Նա ավելի վաղ հանդես է եկել նաև Նալչիկի «Սպարտակում», «Խիմկիում», «Թերեքում», «Լուչ-Էներգիայում» և «Անժիում»: