Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատը» դուրս է եկել Մոսկվայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Մոսկվայի «Արարատը» դուրս է եկել Ռուսաստանի մայրաքաղաքի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլ:

Թիմը 1/16 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Երիտասարդական ֆուտբոլային դպրոցի» («ՖՇՄ») թիմի նկատմամբ: Վերջինիս կազմում հաշիվը բացել է Արտյոմ Շենդրիկը, իսկ «Արարատից» 11-մետրանոցով հաշիվը հավասարեցրել է Արտակ Ալեքսանյանը: Հաղթական գոլն էլ հեղինակել է Սերգեյ Եֆիմովը:

Հավելենք, որ «Արարատը» 76-րդ րոպեից հանդես է եկել 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Եվգենի Տյուկալովը: