Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մորատան ժխտում է տարածված լուրերը, բայց…

«Յուվենտուսի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ժխտում է այն լուրերը, որ իր գործակալը երեկ հանդիպել է  «Ռեալի» ներկայացուցիչների հետ և քննարկել ֆուտբոլիստի վերադարձը մադրիդյան ակումբ:

Սակայն  23-ամյա հարձակվողը դեպքերի նման զարգացումը չի բացառում:

«Իմ գործակալը տեղեկացրեց, որ իսկապես եղել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, սակայն քննարկել է իր մեկ այլ հաճախորդի հարցերը (խոսքը վերաբերում է «Ռեալի» ֆուտբոլիստ Դիեգո Լյորենտեին, որը վարձավճարով հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյի» կազմում-խմբ): Այդ պատճառով իմ մասին խոսք չի գնացել:

Սակայն անկեղծ ասած  շատ կափսոսեմ «Յուվենտուսից» հեռանալիս, բայց այդ հարցում ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից: Ես կանեմ այն, ինչ՝ ինձ ասեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ծեր սինյորայի» երկրպագուներին աջակցության համար, նրանց շնորհիվ է, որ այդ ակումբում զգում եմ, ինչպես տանը: Բայց հիմա նրանց ասելու ոչինչ չունեմ»,- La Gazzetta dello Sport-ն է մեջբերում իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը:


Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից

Բուֆոն. «Շատ տխրեցի, երբ Մորատան որոշեց վերադառնալ «Ռեալ Մադրիդ»

«Չելսին» 60 մլն ֆունտի առաջարկ է պատրաստում «Ռեալի» հարձակվողի համար

Եվս մեկ գոլառատ խաղ. «Ռեալը» հաղթում է «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Don Balon. Մոուրինյոն ցանկանում է Իբրահիմովիչին փոխարինել «Ռեալի» հարձակվողով

«Ռեալը» ցնցող առաջարկ է պատրաստել «Յուվենտուսի» համար

Express.Դե Խեան վաճառում է առանձնատունը Իսպանիա տեղափոխվելուց առաջ

Ռոնալդուի և թիմակիցների միջև կոնֆլիկտ է հասունանում

Իսպանայի հավաքականի փոքրիկ երկրպագուն ամեն ինչ արեց, որպեսզի տեսնի Ալվարո Մորատային (տեսանյութ)

«Ռեալը» միանգամից 3 ֆուտբոլիստ է առաջարկում Ազարի դիմաց

«Ռեալում» չեն կողմնորոշվում՝ ո՞վ պետք է լինի ակումբի աստղային ձեռքբերումը