Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մորատա. «Ես տանն եմ ու աշխարհի լավագույն ակումբում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան այսօր պաշտոնական շնորհանդեսով ներկայացվեց որպես թիմի նոր ֆուտբոլիստ: Իսպանացի հարձակվողը խոսել է «Ռեալ Մադրիդ» վերադառնալու մասին:

Հիշեցնենք, որ Մորատան «Ռեալի» սան է: Նա 2014 թվականին տեղափոխվել էր «Յուվենտուս», իսկ այս ամռանն «արքայական» ակումբը վերադարձրեց ֆուտբոլիստին:

«Ամռանը ես հանգիստ էի, քանի որ «Ռեալը» ցանկանում էր վերադարձնել ինձ ու արեց դա: Սա ամենաբարդ տեղն է խաղալու ու գոլ խփելու համար, սակայն ես պատրաստվում եմ անել հնարավորը:

Ես մադրիդիստ եմ ու անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ նորից ելույթ ունենալու «Սանտիագո Բեռնաբեուում»:

Երկու տարվա ընթացքում ես շատ եմ փոխվել: Փորձ եմ ձեռք բերել, զարգացել որպես ֆուտբոլիստ ու անհատականություն: Հիմա ունեմ այն ամենը, ինչ հարկավոր է «Ռեալում» խաղալու համար:

Որոշումներ մարզիչն է կայացնում, չնայած նա հասկացրել է, որ վստահում է ինձ: Ամեն դեպքում բոլորը գիտեն, որ «Ռեալի» հարձակման եռյակն այս աշխարհից չէ:

Ես վերադարձել եմ, որպեսզի շատ գոլեր խփեմ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի նորից գոլ խփեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում»,- «Ռեալի» պաշտոնական կայքը փոխանցում է Մորատայի խոսքը:

1

2

3


Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից

Բուֆոն. «Շատ տխրեցի, երբ Մորատան որոշեց վերադառնալ «Ռեալ Մադրիդ»

«Չելսին» 60 մլն ֆունտի առաջարկ է պատրաստում «Ռեալի» հարձակվողի համար

Եվս մեկ գոլառատ խաղ. «Ռեալը» հաղթում է «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Don Balon. Մոուրինյոն ցանկանում է Իբրահիմովիչին փոխարինել «Ռեալի» հարձակվողով

«Ռեալը» ցնցող առաջարկ է պատրաստել «Յուվենտուսի» համար

Express.Դե Խեան վաճառում է առանձնատունը Իսպանիա տեղափոխվելուց առաջ

Ռոնալդուի և թիմակիցների միջև կոնֆլիկտ է հասունանում

Իսպանայի հավաքականի փոքրիկ երկրպագուն ամեն ինչ արեց, որպեսզի տեսնի Ալվարո Մորատային (տեսանյութ)

«Ռեալը» միանգամից 3 ֆուտբոլիստ է առաջարկում Ազարի դիմաց

«Ռեալում» չեն կողմնորոշվում՝ ո՞վ պետք է լինի ակումբի աստղային ձեռքբերումը