Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մորատա. «Որպես նախկին «բյանկոներիի»՝ յուրահատուկ հաճույք կլինի հաղթել «Նապոլիին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Նապոլիի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին: Իսպանացի ֆուտբոլիստն ավելի վաղ 2 մրցաշրջան է անցկացրել իտալական մեկ այլ ակումբում՝ «Յուվենտուսում»:

«Ես իտալացի չեմ, բայց հպարտ էի կրել «Յուվենտուսի» մարզաշապիկը: Ցանկանում էի այնտեղ մնալ երկար տարիներ, սակայն ակումբում գիտեին, որ մանկուց երազել եմ խաղալ «Ռեալում»: Եթե պայմանագրի մեջ չլիներ հետգնման իրավունքի մասին կետը, ապա հանուն ոչնչի չէի հեռանա Թուրինից: Կարոտում եմ նախկին թիմակիցներիս՝ Բոնուչիին, Բարցալյիին, Կյելինիին, Մարկիզիոյին, Բուֆոնին, ովքեր շատ են օգնել ինձ հարմարվելու գործընթացում:

Անհամբերությամբ եմ սպասում «Նապոլիի» դեմ խաղին: Նրանք հիանալի են հանդես գալիս, մասնավորապես՝ հարձակման Կալյեխոն-Համշիկ-Մերտենս-Ինսինյե քառյակը շատ վտանգավոր է: Այդ հիանալի թիմն արդեն չի պայքարում Ա Սերիայի չեմպիոնության համար, ուստի լիովին կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի վրա: Մենք կարող ենք հաղթել նրանց, նրանք՝ մեզ. այդպիսին է այս մրցաշարը: Ես միշտ ցանկանում եմ հաղթել, բայց չեմ թաքցնի, որ, որպես նախկին «բյանկոներիի», յուրահատուկ հաճույք կլինի պարտության մատնել «Նապոլիին»»,- ասել է Մորատան:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար