Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոնչին կարող է ստանձնել «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչիի ծառայություններով՝ հայտնում է իսպանական As-ը:

Պերեսը ցանկանում է, որ 48-ամյա մասնագետը, որը համարվում է 21-րդ դարում «Սևիլիայի» հաջողությունների գաղտնիքը, ամռանն ստանձնի «արքայական» ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:

Մոնչիի համար «Ռեալն» ստիպված կլինի պայքարել Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների հետ, որոնք ևս հետաքրքրված են նրա ծառայություններով: