Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մոնակոյի» գերակայությունը Ֆրանսիայում շարունակվում է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Մոնակոն» հերթական հաղթանակը տարավ: Այս անգամ Ժարդիմի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Մեցի» դարպասը: Ռադամել Ֆալկաոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Կիլիան Մբապեն՝ հեթ-տրիկի: Այժմ «Մոնակոն» 58 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մոնակոյին» 3 միավոր զիջում է գործող չեմպիոն ՊՍԺ-ն: Երրորդը «Նիցան» է 52 միավորով:

Նշենք, որ «Մոնակոն» անցկացրած վերջին 10 խաղում պարտություն չի կրել: Թիմի ակտիվում կա 8 հաղթանակ, երկու ոչ-ոքի: Ընդ որում՝ ոչ-ոքիներից մեկը «Մոնակոն» գրանցել է գավաթային հանդիպմանը, որտեղ ավելացված ժամանակում կրկին հաղթանակ է տարել:

Վերջին 10 խաղում «Մոնակոն» դարձել է 27(գավաթային հանդիպման ավելացված ժամանակի 2 գոլերը՝ ներառյալ-խմբ.) գոլի հեղինակ: Ստացվում է, որ յուրաքանչյուր հանդիպմանը թիմը միջինը 2,7 գոլ է խփում: Իսկ ահա Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով «Մոնակոն» կրկին առաջատար է, ընդ որում՝ 25 գոլ ավելի է խփել, քան այս հաշվարկով երկրորդ տեղն զբաղեցնող ՊՍԺ-ն: «Մոնակոն» դարձել է 75 գոլի հեղինակ, ՊՍԺ-ն՝ 50:


«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության հաղթող (տեսանյութ)

Ֆիֆթի Սենթը համերգ կտա, եթե «Մոնակոն» այսօր չեմպիոն դառնա

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Ինչ է անում «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն երկրպագուների հետ լուսանկարվելու ժամանակ (տեսանյութ)

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Թուրինյան «մեքենան» ճանապարհին է թողնում «Մոնակոյին» և սլանում դեպի Քարդիֆ (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Կիլիան Մբապեն վերջ դրեց Բուֆոնի «չոր» սերիային ՉԼ փլեյ-օֆֆում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Դանի Ալվեսը դառնում է հրաշալի գոլի հեղինակ (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Մարիո Մանջուկիչի գոլի շնորհիվ «Յուվեն» մեկ ոտքով եզրափակչում է (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է խփած գոլերից հետո ծալում ձեռքերը

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս» – «Մոնակո». Հավանական մեկնարկային կազմեր

Ալեգրի. «ՉԼ եզրափակչից մեզ բաժանում է ընդամենը 90 րոպե»

Քանի՞ տարեկան էին «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստները, երբ Ջանլուիջի Բուֆոնը իր նորամուտը նշեց մեծ ֆուտբոլում