Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մոնակոյի» ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մոնակոյի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է France Football-ը, ակումբների միջև բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Անգլիական գրանդին մնում է համաձայնեցնել Սիլվայի տրանսֆերի գումարը, որը կկազմի մոտ 50 մլն եվրո:

Բացի Սիլվայի տրանսֆերից, «ՄՅՈՒ»-ն շատ է ցանկանում իր շարքերում տեսնել նաև մոնեգասկցիների 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, որի տեղափոխության համար անգլիացիները պատրաստ են վճարել 110 մլն եվրո: