Լրացուցիչ

Ընտրել լեզուն

MMA մարտիկ Դավիթ Խաչատրյանը հաղթանակը նվիրեց Ռոբերտ Աբաջյանի հիշատակին (տեսանյութ)

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում երեկ կայացած խառը մենամարտերի (ММА) FN Global 55 մրցաշարում հայ մարտիկ Դավիթ Խաչատրյանը հաղթանակ է տարել ուկրաինացի Անատոլի Սաֆրոնովի նկատմամբ: Մենամարտի 3 ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը միաձայն հանձնել են 28-ամյա հայ մարզիկին, ով կրում է «Կայսր» կեղծանունը: Խաչատրյանը հաղթանակը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին, ով երեկ կդառնար 20 տարեկան:

Սա 23-րդ հաղթանակն էր Դավիթ Խաչատրյանի կարիերայում: Մարզիկը պարտվել է միայն 3 անգամ:

Դիտեք հաղթական մենամարտի տեսագրությունը.