Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մկրտիչ Արզումանյանը՝ «Աստղերի խաղի» մասին․ «Մեր թիմը բավական ուժեղ է, և մենք կարող ենք գեղեցիկ խաղ ցուցադրել»

Mko basketball vivaronews - Մկրտիչ Արզումանյանը՝ «Աստղերի խաղի» մասին․ «Մեր թիմը բավական ուժեղ է, և մենք կարող ենք գեղեցիկ խաղ ցուցադրել»

Ապրիլի 11-ին «Միկա» մարզադահլիճում կայանալու է «Աստղերի խաղ», որը բաղկացած է լինելու 3 հանդիպումից։ Առաջին հանդիպմանը նաև մասնակցելու են դերասաններ, հաղորդավարներ և նշանավոր մարդիկ։ Այդ թիմը կոչվելու է «Հայտնիներ», և նրանք իրենց ուժերն են փորձելու «Անհայտների» դեմ, որոնց կազմում հանդես են գալու պատանի բասկետբոլիստներ։

Դերասան և շոումեն Մկրտիչ Արզումանյանը արդեն 3 օր, ինչ մարզվում է և նախապատրաստվում է հանդիպմանը։ Vivaronews.am-ի հետ զրույցում Մկոն խոսեց առաջիկա խաղին իր թիմի շանսերի մասին։

«Շատ ուրախացա «Աստղերի խաղին» մասնակցելու առաջարկի համար։ Տասը տարուց ավելի զբաղվել եմ այս մարզաձևով, և նման նախաձեռնությունը շատ ոգևորեց ինձ։

Այս միջոցառումը  ավելի շատ կհետաքրքրի հանդիսատեսին, քանի որ խաղալու ենք պրոֆեսիոնալների հետ ու շատ հնարավոր է, որ ջախջախվենք։ Բայց  կանենք ամեն ինչ, որպեսզի խաղը հետաքրքիր լինի։ Եթե նման միջոցառումները ավելի հաճախ լինեն, մեծ սիրով կմասնակցեմ, քանի որ շատ եմ սիրում բասկետբոլը։

Մեր թիմը բավական ուժեղ է, ընկերներս նույնպես երկար տարիներ խաղացել են և առաջադեմ են եղել, այնպես որ, հնարավորություն ունենք գեղեցիկ խաղ ցուցադրելու։

Մեզ հիմա օգնում է Արա Պողոսյանը (Ա լիգայի նախագահը-խմբ), ճիշտ խորհուրդներ է տալիս։ Կարծում եմ,որ շատ լավ թիմ է հավաքվել և շատ հետաքրքիր խաղ կլինի։

Հայկական բասկետբոլի հաջողություններից եմ տեղյակ, այդքան էլ շատ չեմ հետևում,NBA եմ դիտում հիմնականում, սիրված թիմեր ունեմ, բայց, բնականաբար, մեր հավաքականի հաջողություններով ուրախանում եմ և սպասում եմ նորանոր նվաճումների, շատ խոստումնալից թիմ ունենք, հիանալի երիտասարդներ կան, որոնք մեծ ապագա ունեն»,-ասաց հայ դերասանը։

Աստղային բասկետբոլ. Ինչպե՞ս էին Մկոն, Արամեն ու մյուսները պատրաստվում են «Բոլոր աստղերի խաղին» (լուսանկարներ)


Հայաստանում առաջին անգամ կայացած դանքերի մրցման ամենաբոց կադրերը (տեսանյութ)

Ա լիգայի աստղերին վայել խաղ. Ամենաթեժ դրվագները մեր աչքերով (ֆոտոշարք)

Դանքերի մրցումը ցնցեց «Միկան» (ֆոտոշարք)

Արա Պողոսյան. «Հայաստանը վերջին 2 տարիներին բասկետբոլային բում է ապրում»

«Հայտնիները» ընդդեմ «Անհայտների». Հանդիպման լավագույն լուսանկարները

Արամե․ «Մեծ սիրով համաձայնեցի մասնակցել «Աստղերի խաղին», նույնիսկ հարցեր չտվեցի»

Հայտնի են աստղերի հանդիպման կազմերը

«Միկա» մարզադահլիճը կանվանափոխվի և այսուհետ կարող է ընդունել միայն բասկետբոլային հանդիպումներ

Աստղերի խաղ Երևանում․ Մկոն, Ֆելոն, Արամեն, Խորեն Լևոնյանը և այլոք անհայտների թիմի դեմ, Բաբայանի թիմը ընդդեմ Սիմովիչի և այլ անակնկալներ