Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյանն ընդդեմ Մոուրինյոյի. 2-րդ մրցաշրջանի առեղծվածը

Անգլիայում մեծ ոգևորությամբ են սպասում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 2-րդ մրցաշրջանին, որում կարևորագույն դերերից մեկը հատկացնում են հենց Հենրիխ Մխիթարյանին: Ռայան Գիգզը, Յուրի Ջորկայֆը, բրիտանական մի շարք առաջատար պարբերականներ, երկրպագուները, և նույնիսկ ինքը՝ Հենրիխը սպասում են, որ աշխարհի ամենաբարդ լիգաներից մեկին հարմարվելուց հետո հայ կիսապաշտպանն առաջիկա մրցաշրջանում նոր որակ է հաղորդելու իր խաղին և «Մանչեսթեր Յունայթեդին» հանելու է նոր մակարդակի:

Նախորդ տարին՝ իր բոլոր դժվարություններով օգնեց ինձ: Ես այժմ ավելի ուժեղ եմ հոգեբանորեն: Միանշանակ, այս փորձի արդյունքում ես ավելի լավ խաղացող եմ լինելու:

Մեծ է հետաքրքրությունը նաև Ժոզե Մոուրինյոյի շուրջ, քանի որ նրա առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» գրեթե ոչ ոքի դուր չեկավ: Անհասկանալի ֆուտբոլ ու բազմաթիվ հարցեր, որոնք մի կերպ հաջողվեց կոծկել նվաճված 3 գավաթների և Չեմպիոնների լիգայի ուղեգրի միջոցով:

Սակայն, ի՞նչ է սպասվում  Մխիթարյանին ու Մոուրինյոյին այս տարի: Պատմությունը մեզ թողել է մի շատ հետաքրքիր առեղծված: Չբացահայտելով այն՝ եկե՛ք տեսնենք, թե ինչպես են Մխիթարյանն ու Մոուրինյոն անցկացնում իրենց 2-րդ մրցաշրջանները նոր ակումբներում:

Հենրիխ Մխիթարյան

Առաջին մրցաշրջանները նոր թիմերում Մխիթարյանը գրեթե երբեք չի տապալում, ու հատկապես փայլում է իր երրորդ, սովորաբար՝ վերջին մրցաշրջաններում: Իսկ ինչպիսին է նրա երկրորդը:

«Շախտյոր», 2011/12 մրցաշրջան – 36 խաղ, 11 գոլ

Սա Մխիթարյանի 2-րդ մրցաշրջանն է «Շախտյորում», բայց երրորդը՝ Դոնեցկում: Եթե հարցն, ընդհանրապես, Ուկրաինայի առաջնությանը հարմարվելու մասին է, ապա նրա երկրորդ մրցաշրջանն այնտեղ ուղղակի կարելի է ձախողված համարել՝ «Շախտյորում» 27 խաղ և 4 գնդակ: 2010/11 մրցաշրջանում ևս 3 գնդակ նա հասցրել էր խփել «Մետալուրգի» կազմում՝ մինչև հարևան ակումբ տեղափոխվելը: Սակայն այս ամենը մնում է ստվերում, երբ դիտում ենք նրա արդյունքները «Շախտյորում» վերջին՝ 2012/13 մրցաշրջանում, երբ հայ ֆուտբոլիստը 42 խաղում խփեց 29 գոլ, իսկ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 25 գոլով դարձավ պատմական ռեկորդի հեղինակ:

«Բորուսիա», 2014/15 մրցաշրջան – 42 խաղ, 5 գոլ, 4 գոլային փոխանցում

«Բորուսիայի» տխրահռչակ մրցաշրջանը հայ երկրպագուները դժվար թե մոռացած լինեն: Թիմը խորը ճգնաժամի մեջ էր, ու Հենոն էլ Կլոպին փրկելու ոչ մի հաջող փորձ ձեռնարկել չկարողացավ, այլ մի բան էլ խրեց վերջինիս ճահճի մեջ: Ու դա՝ երկրորդ մրցաշրջանում, երբ առաջինի ավարտին տպավորություն էր, թե հայ ֆուտբոլիստը վերջապես հարմարվել է գերմանական, և ընդհանրապես՝ եվրոպական ֆուտբոլին: Ու կրկին՝ երրորդ մրցաշրջանում նա լռեցրեց բոլոր քննադատներին ու ցույց տվեց իր կարիերայի լավագույն ֆուտբոլը:

1 2

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն. ֆունտ կծախսի «Տոտենհեմից» ֆուտբոլիստներ գնելու համար

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Երբ ունես 250 մլն-ի տաղանդ, բայց Մխիթարյանին ու Մատային խաղացնում ես որպես եզրային պատշպաններ». Փորձագետը քննադատում է Մոուրինյոյի մարտավարությունը

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

Ֆուտբոլի պատմության մեջ 3 ուժեղագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ժոզե Մոուրինյոյի

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ժոզե Մոուրինյոն արգելք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների առջև