Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մինո Ռայոլա. «Պոգբայի տրանսֆերի շուրջ համաձայնություն չկա»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան թվիթերյան իր էջում գրել է, որ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնություն չկա:

«Ակումբների միջև համաձայնություն չկա: Իտալական ու բրիտանական լրատվամիջոցները պարզապես մրցում են, թե ով ավելի արագ կհաղորդի տեղափոխությունը, և որ լրատվամիջոցն է ավելի վատը»,- գրել է գործակալը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Պոգբան արդեն բուժզննում է անցել, և առաջիկայում պաշտոնապես կհաստատվի նրա տեղափոխությունը: