Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Միլանը» իրականացրեց իր երկրորդ տրանսֆերը

«Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ, այս մասին պնդում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Իտալական գրանդը Ռոդրիգեսի հետ համաձայնեցրել է վերջինիս անձնական պայմանագիրը: Մոտ օրերս «Միլանը» «Վոլֆսբուրգի» հետ պետք է համաձայնեցնի շվեյցարացու տրանսֆերը: Ռոդրիգեսի պայմանագրի մեջ կա հրաժարագին, որը կազմում է 22,5 մլն եվրո:

Ավելացնենք, որ ավելի վաղ «Միլանը» համաձայնության էր հասել «Վիլառեալի» կենտրոնական պաշտպան Մատեո Մուսակիոյի հետ: