Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Միլանը» իրականացրեց իր առաջին տրանսֆերը

«Միլանի» նոր ղեկավարությունը որոշել է միանգամից գործի անցնել և իրականացնել թիմի առաջին տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն և մի շարք այլ իտալական ԶԼՄ-ներ, «Միլանը» համաձայնեցրել է պայմանագիրը «Վիլառեալի» պաշտպան Մատեո Մուսակիոյի հետ: «Ռոսոներիները» արգենտինացու տրանսֆերի դինաց իսպանական ակումբին կվճարեն 15 մլն եվրո + բոնուսներ:

Հիշեցնենք, որ միլանյան ակումբի նոր ղեկավարները հաստատել էին, որ առաջիկա ամռանը իտալական գրանդը լուրջ տրանսֆերներ է իրականացնելու: