Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միջազգային մամուլի արձագանքը Հայաստանի հավաքականի հաղթանակին և Մխիթարյանի խաղին

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ցույց տված բարձր կամային որակների շնորհիվ ապշեցուցիչ հաղթանակ տոնեց ԱԱ 2018-ի խմբային փուլում 7 միավոր գրպանում ունեցող Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ:

Արթուր Պետրոսյանի սաները իրենց օրինակելի խաղով ոչ միայն զարմացրին հյուրերին, այլ նաև մեծ աղմուկ բարձրացրին միջազգային մամուլում:

Այս ամենից անմասն չմնաց նաև  «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը 90 րոպեի ընթացքում:

Daily Mail

«Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականը էպիկ քամբեք է տոնում Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ: 2-0 հաշվով պարտվելիս հայերը պայքար են տալիս և սենսիացիոն գոլ են խփում  94-րդ րոպեին: Հայաստանի հավաքականը գտնվելով Group E-ի վերջին տեղում՝ առանց միավորի, զարմացնում է բոլորին և խմբի առաջատարից նրան բաժանում է 4 միավոր: Դու տեսնո՞ւմ ես սա Մոուրինյո»:

Mirror

«Մանչեսթեր Յունայթեդի» կորած ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնկացում է իր հավաքականի ֆենոմենալ քամբեքին Չեռնոգորիայի ընտրանու դեմ: 27-ամյա կիսապաշտպանը խաղաց 90 րոպե և մեծ հույս ունի, որ բարելավել է մարզավիճակը, որպեսզի վերջապես ընդգրկվի մանչեսթերյան թիմի հայտացուցակում»:

Metro

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Հենրիխ Մխիթարյանը մեծ դեր է տանում իր հավաքականի դրամատիկ հաղթանակում և յուրօրինակ հաղորդագրություն ուղարկում Ժոզե Մոուրինյոյին:

Գևորգ Ղազարյանի անհավանական կրակոցը հանդիպման վերջին րոպեին փոխում է իրերի դասավորվածությունը և Հայաստանի հավաքականին պարգևում ԱԱ 2018-ի ընտրական փուլի առաջին հաղթանակը:

Չնայած Հենրիխ Մխիթարյանը չփայլեց առաջին կեսին, քանի որ երկար ժամանակ արհամարվում էր Ժոզե Մոուրինյոյի կողմից և խաղային պրակտիկա չէր ստանում, բայց նա սկսեց նկատելիորեն բարելավել խաղը 45 րոպեից հետո և ապացուցեց պորտուգալացի մասնագետին, որ լավ մարզավիճակում է: Վտանգավոր տուգանային հարվածը, 2 պաշտպանի միջով թիմի պաշտպանությունը կոտրելով և վերջին րոպեներին դարպասին կատարած հարվածը ցույց թվեցին երկրպագուներին, թե ինչ կարող է տալ Ժոզե Մոուրինյոյի թիմին «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը»:

Givemesport

«Հենրիխ Մխիթարյանի հզոր հաղորդագրությունը Ժոզե Մոուրինյոյին:

Միայն Ժոզե Մոուրինյոն կարող է 26 մլն. ֆունտ ծախսել բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար և չօգտագործել նրան:»


Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն. ֆունտ կծախսի «Տոտենհեմից» ֆուտբոլիստներ գնելու համար

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Երբ ունես 250 մլն-ի տաղանդ, բայց Մխիթարյանին ու Մատային խաղացնում ես որպես եզրային պատշպաններ». Փորձագետը քննադատում է Մոուրինյոյի մարտավարությունը

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

Ֆուտբոլի պատմության մեջ 3 ուժեղագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ժոզե Մոուրինյոյի

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ժոզե Մոուրինյոն արգելք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների առջև