Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միհրան Հարությունյանը՝ Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարեցին Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն ու սերբ Դավոր Շտեֆանեկը:

27-ամյա Հարությունյանը, ով Բաքվի եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, 2014 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտեց 1:1 հաշվով ու դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, քանի որ սերբ ըմբիշը միավորը վաստակել երկրորդ մրցափուլում:

Հատկանշական է, որ մրցավարները չափազանց կողմնակալ էին: Հարությունյանն անընդհատ ակտիվ էր ու գրոհում էր, սակայն պասիվության համար 1 միավոր բաշխեցին սերբ ըմբիշին, որով նա դարձավ չեմպիոն: