Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միհրան Հարությունյան. «Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու»

Լևոն Ջուլֆալակյանը Ռիոյում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդյունքը գնահատեց գերազանց, սակայն լիարժեք հաղթանակի համար պակասում է միայն Միհրան Հարությունյանի ոսկին: Այս ուղղությամբ ձեռնարկվել են հստակ գործողություններ, մեդալի վերադարձի հարցն արդեն իրավական դաշտում է:

«ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել ու հետևողական է, որ արդարացի լուծում ստանա այս հարցը: Ամեն ինչ կորոշի Միջազգայյին սպորտային դատարանը, անցնելով բոլոր փուլերը: Իսկ թե, ո՞վ է պատճառը այս անարդար վերաբերմունքի,  ոչ ոք չի կարող պատասխանել, փաստը մնում փաստ, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է, ցանկացած մրցավար կուզեր հաճոյանալ ու անել այդ չարագույն գործը», -նշել է Լևոն Ջուլֆալակյանը:

Միհրան Հարությունյանի համար ոսկե մեդալից բացի, կարևոր է հետագայում եկող սերունդների հանդեպ արդարացի վերաբերմունք ցուցաբերելը, արդարության վերականգնումը:

«Հուսանք այս ամենը լավ արդյունք կունենա:Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու» ,- նշեց Միհրան Հարությունյանը:

Լևոն Ջուլֆալակյանը ավելացրեց, որ բոլորս լավ ծանոթ ենք գոտեմարտին ու ոչ մասնագիտական աչքերով էլ բոլորին պարզ էր, որ գոտեմարտը անարդար էր տեղի ունեցել: Մնում է սպասել արդյունքներին, ՀԱՕԿ-ը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան արդեն դիմել են Լոզանի միջազգային դատարան:


Միհրան Հարությունյանի նոր լուսանկարը Պոլ Պոգբայի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանը հանդիպել է նաև Պոլ Պոգբայի հետ (լուսանկար, տեսանյութ)

Միհրան Հարությունյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին (լուսանկար)

Միհրան Հարությունյանը ներկա կգտնվի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայտնի է՝ երբ գորգ կվերադառնա Միհրան Հարությունյանը

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

Միհրան Հարությունյան. «Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին ցուցաբերած ուշադրության համար Ֆրանկֆուրտում»

Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է

Հայաստանի հավաքականի 4 ըմբիշ՝ Իրանի ակումբային թիմերի առաջնությունում