Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մի կին փորձել է սպանել ֆուտբոլիստին Կոլումբիայի գավաթի եզրափակիչից հետո

Մի կին փորձել է սպանել «Ատլետիկո Նասիոնալի» ավագ Միգել Անխել Բոհրային Կոլումբիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո՝ հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

«Ատլետիկո Նասիոնալը» պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթել է մրցակից «Խունիորին»՝ նվաճելով գավաթը:

Հաղորդվում է, որ խաղից հետո մի կին խաղադաշտ է դուրս եկել դանակով ու հարվածել ֆուտբոլիստին: Բարեբախտաբար, ֆուտբոլիստն առողջական լուրջ վնաս չի կրել: Կնոջ ինքնությունը դեռևս չի պարզվել: