Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեսին ու Նեյմարը կարող են բաց թողնել ՉԼ եզրափակիչը, եթե «Բարսելոնան» դուրս գա այդ փուլ

«Բարսելոնայի» առաջատարներ Լիոնել Մեսին և Նեյմարը կարող են խնդիրների բախվել, եթե «Բարսելոնային» հարկ լինի հանդիպումներ անցկացնել Մեծ Բրիտանիայի տարածքում: Երկու ֆուտբոլիստներն էլ գուցե մերժում ստանան՝ այնտեղ մուտք գործելու թույլտվություն ստանալու հարցման դեպքում:

Ըստ նոր օրենքի՝ Մեծ Բրիտանիա մուտք գործելու իրավունք չունեն այն անձինք, որոնց գործերը դատական մարմինների կողմից գտնվում են քննության մեջ: Ավելի վաղ նման խնդրի էր բախվել «ՊՍԺ»-ի պաշտպան Սերժ Օրյեն, ում այդ պատճառով թույլ չէին տվել մեկնելու Անգլիա՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հանդիպման:

Ինչպես հայտնի է, Մեսիի և Նեյմարի գործերն իսպանական դատարանում են, քանի որ նրանք մեղադրվում են իսպանական հարկային մարմիններից եկամուտը թաքցնելու մեջ: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու Քարդիֆում: Եթե «Բարսելոնան» հասնի մինչ այդ փուլ, ապա արգենտինացին և բրազիլացին գուցե չկարողանան օգնել թիմին:

«Եթե բանը հասնի նրան, որ ֆուտբոլիստները դատական գործերի պատճառով չկարողանան մասնակցել հանդիպմանը, ապա պետք է սկսենք մտածել, թե արդյոք արժե նման մակարդակի խաղեր անցկացնել Մեծ Բրիտանիայում: Դա մեծ խնդիր է մեզ համար, որ անգլիացի ֆուտբոլիստները կարող են ազատորեն գնալ այնտեղ, որտեղ ցանկանում են, իսկ մրցակցի խաղացողներն ունենում են խնդիրներ: Շատ ավելի լավ կլինի, եթե Եվրոպայում լինի ազատ մուտք ու ելքի իրավունք»,- այս առիթով նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում