Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեսիի հայրը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, ով այս օրերին գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում, դժգոհ է թիմի ղեկին Լուիս Էնրիկեի աշխատանքից և ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ներկայումս «Սևիլյայում» աշխատող Խորխե Սամպաոլիին, հաղորդում է El Confidencial-ը:

Այս գործոնը կարող է վճռորոշ դեր կատարել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր ստորագրելու-չստորագրելու հետ կապված: Լուիս Էնրիկեի հասցեին քննադատությունը նոր ուժգնություն ստացավ այն բանից հետո, երբ կատալոնացիները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Փարիզում 0-4 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Ինչ վերաբերում է Սամպաոլիին, ապա նա «Սևիլյայի» հետ համաձայնագրով կապված է մինչև 2018 թվականի ամառը:

Ընդգծենք, որ 2013 թվականին «Բարսելոնան» Մեսի-ավագի խորհրդով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում էր նշանակել Խերարդո «Տատա» Մարտինոյին, բայց նա պաշտոնանկ արվեց առաջին իսկ մրցաշրջանից հետո, քանի որ թիմը Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց արդեն քառորդ եզրափակչում՝ զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին», Իսպանիայի առաջնությունում բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արքայական գավաթի խաղարկության եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)