Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեսիի և Սուարեսի կանայք խանութ են բացել Բարսելոնայում (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի կանայք կոշիկի խանութ են բացել Բարսելոնայում:

Գաղտնիք չէ, որ կատալոնական ակումբի հարձակվողները իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Սա ազդել է նաև ֆուտբոլիստների ընտանիքների վրա: Մեսիի հարսնացուն և Սուարեսի կինը Բարսելոնայում բացել են «Սարկանի» համաշխարհային ապրանքանիշի մասնաճյուղը:

Բացման արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» համարյա բոլոր ֆուտբոլիստներն իրենց կանանց և ընկերուհիների հետ: Ներկա է եղել նաև «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կնոջ հետ: