Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Այսօր Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում տրվեց շախմատի «Աէրոֆլոտի» ավանդական մրցաշարը: Ուժեղագույնների խմբում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից միայն փորձառու Սերգեյ Մովսիսյանը մրցաշարը սկսեց հաղթանակով՝ առավելության հասնելով իրանցի գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամիի նկատմամբ:

Տիգրան Հարությունյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ալեքսեևի հետ: Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մանուել Պետրոսյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին: Անհաջող էր նաև մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի մեկնարկը, ով զիջեց հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտային: