Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կատարվեց մասնակիցների վիճակահանությունը: Իսկ վաղը ժամը 15-ին կտրվի առաջնությունների մեկնարկը:

Տղամարդկանց 77-րդ առաջնության մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը.

Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան

Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան

Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան

Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան

Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան

Կանանց 72-րդ առաջնության 10 մասնակիցները վիճակահանությամբ մեկնարկային տուրում հետևյալ զույգերն են կազմել.

Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան

Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան

Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան

Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան

Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան

Հիշեցնենք, որ անցյալ տարվա տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Զավեն Անդրիասյանը, իսկ կանանց մրցապայքարում հաղթող էր ճանաչվել Մարիա Գևորգյանը: Կանոնակարգի համաձայն Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հավաքականի կազմում: