Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեկնարկում է Ֆուտզալի Բիզնես լիգան. գլխավոր հովանավոր՝ VivaroBet

Մարտի 25-ին տրվելու է Հայաստանի ֆուտզալի բիզնես լիգայի Ա լիգա մրցաշարի մեկնարկը: Իսկ մինչ այդ մարտի 23-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ հանդիպում մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը ՖԲԼ Ա լիգա մրցաշարի մեկնարկին ու անցկացման կանոնակարգին ծանոթացնելն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» ՀԿ նախագահ Ռ. Նազարեթյանը: Նա անդրադարձավ նաև «Ֆուտզալ Բիզնես Լիգա հավաքական»-ի մասնակցությանը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը ՝ բարձր գնահատելով վերջինիս ելույթները:

Այնուհետև  ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խ. Զարգարյանը թիմերի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՖԲԼ Ա լիգա մրցաշարի կանոնակարգին, որից հետո տեղի ունեցավ ՖԲԼ Ա լիգա մրցաշարի վիճակահանությունը: Թիմերը բաժանվեցին Ա և Բ խմբերի՝ հետևյալ կազմերով.

Ա խումբ

  • «Լեո 2»
  • «Հրազդան»
  • «Ավան»
  • «Marquiz»
  • «Анкета РФ»
  • «Լիվերպուլ»

Բ խումբ

  • «Թալին»
  • «Ջերմուկ»
  • «ՀԵՑ»
  • «Ջոկեր»
  • «Արարատ»
  • «Արաքս»
  • «Բավարիա»
  • «Մեգաֆուդ»

Ավելացնենք, որ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» Ա լիգա մրցաշարի գլխավոր հովանավորը VivaroBet-ն է:

  • 5