Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեծ ֆուտբոլին կարոտ մնացած Արաս Օզբիլիսի ոտքը «խերով» էր նոր թիմ

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

4b6f07d8387ac84da5d091959c099a7d - Մեծ ֆուտբոլին կարոտ մնացած Արաս Օզբիլիսի ոտքը «խերով» էր նոր թիմ

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Շերիֆ» 3-0 «Սպերանցա». Արաս Օզբիլիսը, ով բաց էր թողել 1-ին տուրի հանդիպումը, պաշտոնական խաղերում իր նորամուտն է նշել թիմի կազմում: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Շերիֆը» 2 տուրից հետո վաստակել է 6 միավոր:

«Շերիֆի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Բորդինը՝ Արաս Օզբիլիսի նորամուտի մասին. «Օզբիլիսը շատ լավ ֆուտբոլիստ է, ով հիանալի որակների է տիրապետում: Նա, ինչպես և մյուս խաղացողները, դեռ կավելացնեն: Չպետք է մոռանալ, որ առաջնությունը նոր է սկսվել: Արասի առաջին հանդիպումից գոհ եմ, ինչպես և մյուս բոլոր ֆուտբոլիստներից»:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր. «Օրդաբասի» 3-1 «Ակտոբե». Մարկոս Պիզելին փոխարինման է մտել 72-րդ րոպեին: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում 7-9-րդ տեղերն է բաժանում «Ժետիսուի» և «Ակժայիկի» հետ:

CpxnbHnXkBM - Մեծ ֆուտբոլին կարոտ մնացած Արաս Օզբիլիսի ոտքը «խերով» էր նոր թիմ

Պորտուգալիայի Պրիմերա, 29-րդ տուր. «Էստորիլ» 1-1 «Մարիտիմու». Գևորգ Ղազարյանը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: «Մարիտիմուն» 18 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռիու Ավեի» հետ:

Սլովակիայի Սուպերլիգա, փլեյ-օֆֆ, 4-րդ տուր. «Ռուժոմբերոկ» 1-2 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 79-րդ րոպեին: «Ժիլինան» առաջատար տեղերի համար պայքարող 6 թիմի շարքում ընթանում է 4-րդ տեղում: «Ժիլինան» 3-րդ տեղում ընթացող «Դուն. Ստրեդային» զիջում է 1 միավորով, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սլովան Բրատիսլավային»՝ 3:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր. «Ժետիսու» 1-0 «Կայսար». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 89-րդ րոպեին: «Ժետիսուն» 7-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Ակտոբեի» և «Ակժայիկի» հետ:

Արմեն Գյուլբուդաղյանցի մեկնաբանությունը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի մասին (տեսանյութ)

Բելգիայի 1-ին դիվիզիոն, փլեյ-օֆֆ, 2-րդ տուր. «Հևեռլի Լուվեն» 1-2 «Լյերս». 28-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը 26-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման, իսկ 71-րդ րոպեին՝ գոլի հեղինակ: Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Լյերսը» բարձր հորիզոնականների համար պայքարող խմբում 6 թիմի պայքարում այս պահին 3-րդ տեղում է՝ 2 խաղից հետո վաստակած 3 միավորով:

s9Kj2TagMIQ - Մեծ ֆուտբոլին կարոտ մնացած Արաս Օզբիլիսի ոտքը «խերով» էր նոր թիմ

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 4-րդ տուր. «Վորսկլա» 1-0 «Մարիուպոլ». Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին: «Վորսկլան» առաջատար տեղերի համար պայքարող 6 թիմի շարքում այս պահին 3-րդ տեղում է:

Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոն, A խումբ, 25-րդ տուր. «Մարսել-2» 1-2 «Բերժերակ Պերիգորդ». Գաել Անդոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Մարսել-2»-ը զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը:

1 2

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

«Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց և նահանջեց 3-րդ տեղ

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ»-«Փյունիկ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Հայաստանի գավաթակիր կդառնա կա՛մ չեմպիոնը, կա՛մ էլ փոխչեմպիոնը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)