Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մբապե. «Կանեմ ամեն ինչ Բուֆոնին հաղթելու և գոլ խփելու համար»

Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թուրինյան ակումբի ուժեղ կողմերի մասին և ընդգծել, որ լավագույններին հանդիպելիս նրանց հաղթելու ցանկություն է առաջանում:

«Մենք իսկապես ուզում ենք միասին ինչ-որ բան հաղթել և այդ պայքարում հույսներս պետք է դնենք ոչ թե առանձին ֆուտբոլիստների որակների վրա, այլ՝ ամբողջ թիմի:

«Յուվենտուսը» հրաշալի ակումբ է, բոլորը գիտեն այդ թիմի պատմությունը: Հիանալի ֆուտբոլիստներ են խաղացել այդ թիմում, և հիմա էլ  այնտեղ նման ֆուտբոլիստների պակաս չի զգացվում:

Նրանք լուրջ մրցակից են, չէ՞ որ նրանց հաջողվեց պայքարից դուրս թողնել «Բարսելոնային», որը ֆավորիտների թվում էր:

Բուֆոնը՞, նա հզոր դարպասապահ է, ով իր հետքն է թողել պատմության մեջ, ֆուտբոլի պատմության լավագույններից է: Շատ ուրախ եմ, որ նրա դեմ եմ խաղալու: Ամեր օր տքնաջան մարզվում ես, որ խաղաս նման ֆուտբոլիստների դեմ: Իսկ երբ հանդիպում ես նրանց, ցանկանում ես ցույց տալ լավագույն որակներդ, հաղթել նրանց և գոլ խփել»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:


Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Ինչ է անում «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն երկրպագուների հետ լուսանկարվելու ժամանակ (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Կիլիան Մբապեն վերջ դրեց Բուֆոնի «չոր» սերիային ՉԼ փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է խփած գոլերից հետո ծալում ձեռքերը

Ալեգրի. «ՉԼ եզրափակչից մեզ բաժանում է ընդամենը 90 րոպե»

Քանի՞ տարեկան էին «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստները, երբ Ջանլուիջի Բուֆոնը իր նորամուտը նշեց մեծ ֆուտբոլում

Մբապեն համաձայնվել է «Ռեալ» տեղափոխությանը

Անխոցելի Բուֆոնն ու Հիգուայինի փայլուն խաղը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Մոնակոյի» պատուհասը՝ Գոնսալո Հիգուային (տեսանյութ)

«Մոնակո» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

Բուֆոն. «Իմ ֆուտբոլային կարիերան տարիքով ավելի մեծ է քան Կիլիան Մբապեն»

Գործակալ. «Մոնակոն» պատրաստ է 80 մլն եվրոյով վաճառել Մբապեի միայն մեկ ոտքը

«Մոնակոյի» ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական գումարներ վճարել Մբապեի դիմաց

«Ծերուկ» Բուֆոնն ընկել է Մբապեի հետևից, իսկ Սիմեոնեն վրեժխնդիր է լինում Ռամոսից. ՉԼ վիճակահանությունը՝ Օմար Մոմանիի աչքերով (ծաղրանկար)