Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մայքլ Օլիվերը և իր կինը սպառնալիքներ են ստանում երկրպագուներից

gettyimages 945407462 - Մայքլ Օլիվերը և իր կինը սպառնալիքներ են ստանում երկրպագուներից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է  տարածել՝ ի աջակցություն անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերի, որը սպասարկել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան հանդիպումը:

Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Յուվենտուսի» դարպասը և կարմիր քարտ ցույց տվեց դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որը բավական կտրուկ արձագանքեց մրցավարի որոշմանը:

Խաղից հետո Օլիվերը և իր կինը սկսեցին սպառնալիքներ ստանալ երկրպագուներից, որոշները սպառնում էին բռնություն կիրառել:

«ՈւԵՖԱ-ն դատապարտում է Օլիվերի և իր կնոջ հասցեին հնչող սպառնալիքները: Մենք կապ ենք հաստատել նրանց հետ, որպեսզի առաջարկենք մեր աջակցությունը: Վստահ ենք, որ համապատասխան մարմինները համապատասխան քայլեր կձեռնարկեն այն մարդկանց դեմ, որոնք իրենց անընդունելի են պահում թե՛ սոցցանցերում, թե՛ դրանցից դուրս»,-գրված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Տեղեկություն կա, որ Օլիվերը քաղաքում տեղաշարժվում է թիկնապահների ուղեկցությամբ:


Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 28-29)

«Ռեալը» պատրաստ է 280 մլն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստների համար

Այսպես քչերը կարող են. Ինչպես է Մարսելոն կասեցնում գնդակը (տեսանյութ)

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները հայտնի են

Բոատենգը կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը

«Լիվերպուլը» բաց չի թողնի Սալահին «Ռեալ», եթե նույնիսկ իսպանացիները 200 մլն. ֆունտ վճարեն

Կիմիխ. «Ռեալի» բախտը բերեց, որ հանդիպումը չավարտվեց 7:2 հաշվով»

«Ռեալը» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել

Զիդան․ «Ոչինչ դեռ որոշված չէ»

Եվրոպայի տիրակալները. Որ երկրների թիմերն են գերիշխել Չեմպիոնների լիգայում 21-րդ դարում

Մոդրիչ. «Չեմ սիրում համեմատել Ռոնալդուին և Մեսիին, բայց…»

Հայտնի է՝ ով է սպասարկելու «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը

Զիդանը՝ Խամեսի մասին. «Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք՝ ինչ-որ բան ունեմ նրա դեմ»

Մադրիդի «Ռեալը» մեգատրանսֆեր է պատրաստում

Լևանդովսկի․ «Ռեալը» այս դիմակայության ֆավորիտն է, բայց դա չի նշանակում, որ նրանք են հաղթելու»