Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մաուրո Գևգեոզյանը դուբլ է հեղինակել Արգենտինայի առաջնությունում (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկո Տեմպերլեյը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել «Ռասինգի» նկատմամբ:

Հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին:

Գևգեոզյանն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:

«Ատլետիկո Տեմպերլեյը» հերթական տուրից հետո 30 թիմերի պայքարում ընթանում է 17-րդ հորիզոնականում: