Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերի տասնյակը

Forbes-ը ներկայացրել է մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերի տասնյակը:

1) Սթիվ Բալմեր, մաքուր ակտիվները՝ 30 միլիարդ դոլար, թիմը՝ «Լոս Անջելես Կլիպերս» (բասկետբոլ).

2) Մուկեշ Ամբանի, մաքուր ակտիվները՝ 23,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Մումբաի Ինդիանս» (կրիկետ).

3) Պոլ Ալեն, մաքուր ակտիվները՝ 19,9 միլիարդ դոլար, թիմերը՝ «Սիեթլ Սիհոկս» (ամերիկյան ֆուտբոլ), «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս» (բասկետբոլ).

4) Դիտրիխ Մատեշից, մաքուր ակտիվները՝ 13,4 միլիարդ դոլար, թիմերը՝ «Նյու Յորք Ռեդ Բուլ» (ֆուտբոլ), «Ռեդ Բուլ Ռեյսինգ» և «Ակուդերիա Տորո Ռոսո» (ավտոարշավներ).

5) Ֆիլիպ Անշուտց, մաքուր ակտիվները՝ 12,5 միլիարդ դոլար, թիմերը՝ «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ), «Լոս Անջելես Գելաքսի» (ֆուտբոլ).

6) Հասսո Պլատներ(ազգականների հետ միասին), մաքուր ակտիվները՝ 11,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Սան Խոսե Շարկս» (հոկեյ).

7) Ռոման Աբրամովիչ, մաքուր ակտիվները՝ 9,1 միլիարդ դոլար, թիմը՝ «Չելսի» (ֆուտբոլ).

8) Միխայիլ Պրոխորով, մաքուր ակտիվները՝ 8,9 միլիարդ դոլար, թիմը՝ «Բրուքլին Նեթս» (բասկետբոլ).

9) Շահիդ Խան, մաքուր ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Ջեքսոնվիլ Ջեգուարս» (ամերիկյան ֆուտբոլ).

10) Միկի Արիսոն, մաքուր ակտիվները՝ 8,1 միլիարդ դոլար, թիմը՝ «Մայամի Հիթ» (բասկետբոլ).