Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարուան Ֆելայնին իր առանձնատանը վարսավիրանոց ունի (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին միշտ առանձնանում է իր յուրահատուկ սանրվածքով: The Sun-ը պարզել է, թե ինչպես է բելգիացուն հաջողվում միշտ ներկայանալ փարթամ, բայց մշակված մազափնջով:

Պարզվում է՝ Ֆելայնին իր 7-սենյականոց առանձնատան սենյակներից մեկը վերածել է անհատական վարսավիրանոցի: Բելգիացուն խուսափում է այցելել վարսավիրանոցներ, որտեղ նրա հանդեպ մեծ ուշադրություն է հատկացվում:

«Ֆելայնիի մազերը նրա հպարտությունն ու ուրախությունն է… բայց նրա սանրվածքը տարբերվող է և շատ աշխատանք է պահանջում»,-ասել է ֆուտբոլիստին մոտ կանգնած անձը:

3E8AA11900000578-4340900-image-a-234_1490232291639