Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարսելոն այսօր կարող է հավասարվել դի Ստեֆանոյի ցուցանիշին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոյի համար Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը կարող է դառնալ 392-րդը ակումբի կազմում:

Նույնքան հանդիպում է անցկացրել նաև «արքայական» ակումբի լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն, որը պաշտպանել է մադրիդյան ակումբի գույները 1953 թվականից մինչև 1964-ը:

Այնուամենայնիվ Մարսելոն դեռևս հեռու է Ռոբերտո Կարլոսի նվաճմանը, որը 527 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում: