Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարսել Դեսայի. «Տերիի ժամանակը սպառվել է»

«Չելսիի» նախկին պաշտպան Մարսել Դեսային ասել է, որ Ջոն Տերին պետք է լքի «Ստեմֆորդ Բրիջը», քանի որ նրա ժամանակն արդեն սպառվել է:

Դեսայիի խոսքերով՝ Տերին այլևս անփոխարինելի ֆուտբոլիստ  չէ Անտոնիո Կոնտեի «Չելսիի» մեկնարկային կազմի համար:

Կենտրոնական պաշտպանի հետընթացը Դեսայիին հիշեցնում է իր ֆուտբոլային կարիերայի ավարտը:

«Ես հեռացա, քանի որ ինձանից ավելի արագ և լավ  ֆուտբոլիստներ կային, իմ՝ գնալու, իսկ նրանց՝ փայլելու ժամանակն էր: Հաճելի է տեսնել, որ Տերին հասկանում է այս ամենը , նա ավագն է, և չնայած կան ավելի հարմար ֆուտբոլիստներ այդ դիրքի համար , նա դեռ այնտեղ է ՝ պատրաստ խաղի»,-ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ «Չելսիի» ավագի պայմանագիրն ավարտվում է այս խաղաշրջանի վերջում: